Շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսը։ Նիստի սկզբում նա ասուլիսը սկսեց 100 փաստով, որ այս ընթացքում արել է կառավարությունը։ Այնուհետև վարչապետը պատասխանեց լրագրողների հարցերին։ Լրագրողներից մեկը նկատեց, որ դատական բարեփոխումների, այսպես ասած վեթթինգի շուրջ առկա է դժգոհություն։
Փաշինյանը նկատեց, որ շատ են դժգոհությում դատական համակարգի բարեփոխումների ընթացքից, սակայն չի կարծում, որ արագ բարեփոխումը լավ է և արդյունավետ։ «Ես կարծում եմ, որ բարեփոխումները պետք է լինեն հանդարտ տեմպով, որպեսզի դրանց կրողը լինի նաև հանրությունը», – նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում