ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մինչև մյուս տարվա մայիս չենք կարող սպասել․ Նիկոլ Փաշինյանը՝ հանրաքվեի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շարունակվում է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսը։ Նիստի սկզբում նա ասուլիսը սկսեց 100 փաստով, որ այս ընթացքում արել է կառավարությունը։ Այնուհետև վարչապետը պատասխանեց լրագրողների հարցերին։ Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչու են որոշել այս փուլում սահմանադրական փոփոխությունների մասով դիմել Վենետիկի հանձնաժողովին։ Նա նաև հետաքրքրվեց, թե ինչպես են պատրաստվում այս հարցը լուծել և արդյոոք հրաժարվել են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից։

Ի պատասխան Փաշինյանը նշեց, թե չեն կարող սպասել այնքան, որ այս համավարակը վերանա և հանրաքվե անեն ու այդ ժամանակ լուծեն ՍԴ-ի հարցը։«Համավարակի բերած փոփոխություններով ժամանակացույցը չի ստացվում և քննարկվում է ՍԴ-ի հարցը որևէ բանաձևով, մասնակի կամ ամբողջական խորհրդարանում լուծելու հարցը։ Մենք մինչև մյուս տարվա մայիս չենք կարող հանրաքվե անել և չենք էլ կարող սպասել», – նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս