Ինչ է կատարվել Օշականում, և ինչ կապ ունի «Օշականցի Գևորիկը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Բանն այն է, որ Բյուրական գյուղի բնակիչ՝ 56-ամյա Մանուկ Մանուկյանն ահազանգել է Ոստիկանություն` հայտնելով, որ Օշական գյուղի «Կոնդ» կոչվող հուշարձանի մոտ դեպք է տեղի ունենում, և անհրաժեշտ է ոստիկանների ներկայությունը։

Ըստ գարածվող լուրերի՝ Օշական գյուղի վարչական տարածքի պատմամշակութային հուշարձան հանդիսացող «Դիդի Կոնդ» կոչվող հուշարձանի տարածքում Օշական գյուղի բնակիչ՝ 50-ամյա Գևորգ Մելիքյանը, ով հանրության շրջանում հայտնի է «Օշականցի Գևորիկ» մականվամբ կազմակերպել է խաչի տեղադրում, որի համար քանդման աշխատանքներ էին կատարվել՝ վնասելով հուշարձանի ընդհանուր տեսքը։

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է Օշական համայնքի ղեկավար Արման Ներսիսյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ բերման ենթարկվածների մասին տեղեկություններ չունի, անգամ նշեց, որ առաջին անգամ մեզանից է լսում.

«Փորձել են շինարարություն անել պատմամշակութային տարածք հանդիսացող վայրում, որը գյուղին չի պատկանում, և համապատասխան մարմինները եկել արգելել են շինարարությունը և վարչական տուգանքի ենթարկել»,-նշեց նա։

Նշենք, որ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Լիդա Եղիազարյան




Լրահոս