ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը շարունակվում է։ Ընթացքում լրագրողներից մեկը հարց ուղղեց Ազգային ժողովում մայիսի 8-ին տեղի ունեցած ծեծկռտուքի մասին։ Փաշինյանը նշեց, թե բնականաբար համաձայն է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հայտարարության հետ՝ կապված մանդատները վայր դնելու հետ։ Վարչապետը հայտարարեց, թե սպասում է իրենց գործընկերների քաղաքական կամքին։
Հիշեցնենք, որ Մակունցն առաջարկել էր, որ ԼՀԿ խմբակցության երեք պատգամավորները մանդատը վայր դնեն, որից հետո մանդատները վայր կդնեն նաև իշխող խմբակցության պատգամավորները։
Մանրամասները՝ տեսանյութում