Երևանի կենդանաբանական այգին իր ֆեյսբուքյան էջով տեղեկացնում է, որ իր գործունեությունը կվերսկսվի մայիսի 18-ից:
«Հարգելի՛ քաղաքացիներ,
Մայիսի 18-ից Երևանի կենդանաբանական այգին կվերսկսի իր աշխատանքը։ Արտակարգ դրության սահմանափակումներով պայմանավորված՝ կենդանաբանական այգի անձանց մուտքը թույլատրվելու է բացառապես անհատական պաշտպանության միջոցներով՝ դիմակով և ձեռնոցներով։ Մուտքի մոտ առկա կլինեն բավարար թվով ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներ։
Կիրականացվի տարածք մուտք գործող անձանց ջերմաչափում։
Ելնելով անվտանգության նկատառումներից՝ կլինեն նաև սահմանափակումներ այգու ներսում։
Մասնավորապես
Արգելվում է կերակրել կենդանիներին:
Արգելվում է ձեռք տալ երկաթյա մակերեսներին։
Այգում անհրաժեշտ է պահպանել սոցիալական հեռավորությունը․ կլինեն վերահսկող պատասխանատուներ։
Այգու տարածքում կվերահսկվի այցելուների քանակը։
Ավելորդ խնդիրներից խուսափելու նպատակով ցանկալի է նախօրոք զանգահարել և ամրագրել մուտքի տոմս՝ զանգահարելով 0️⃣1️⃣0️⃣5️⃣6️⃣2️⃣3️⃣6️⃣2️⃣կամ 0️⃣1️⃣0️⃣5️⃣6️⃣2️⃣1️⃣6️⃣5️⃣ հեռախոսահամարներով։
Երևանի կենդանաբանական այգին կգործի ամեն օր՝ ժամը 11։00-ից 19։00-ը։
Այգու ամբողջ տարածքում օրը 2 անգամ իրականացվում են ախտահանման աշխատանքներ»,- ասված է հայտարարության մեջ։։