Բելառուսում մեկ օրում COVID-19-ի 951 դեպք է արձանագրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 951-ով: Վարակակիրների ընդհանուր թիվը 28 681 է: Մահացել է ևս 4 հիվանդ: Ընդհանուր առմամբ մահացել է 160 մարդ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Բելառուսի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

Ըստ նրանց տվյալների՝ COVID-19-ով վարակվածների թիվը մայիսի 15-ին հասել էր 27 730-ի, մահացել էր 156 մարդ:

«Գրանցված 28 681 մարդու մոտ COVID-19-ի թեստը դրական է եղել: Կատարվել է 335 057 թեստավորում»,-ասվում է հաղորդագրությունում:

Բելառուսի առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ երկրում կորոնավիրուսի տարածման ամբողջ ընթացքում մահացել է 160 մարդ, որոնք ունեցել են քրոնիկական հիվանդություններ:

Ըստ հաղորդագրության՝ մայիսի 16-ին Բելառուսում առողջացել և դուրս է գրվել 9 498 հիվանդ, որոնց մոտ ավելի վաղ կորոնավիրուս էր ախտորոշվել:




Լրահոս