Ինչու չի կարելի նախաճաշին ձու ուտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ձուն, որը նախաճաշի ժամանակ առավել հաճախ օգտագործվող սննդատեսակներից մեկն է, գիտնականների շրջանում վաղուց հանդիսանում է վեճերի առարկա։ Դրանք կամ առողջ սնունդ են, կամ ծուղակ՝ խոլեստերինի բարձր պարունակությամբ։ Պատասխանը կախված է նրանից, թե ինչ է ձուն ուտում։

Թել Ավիվի առողջապահական համալսարանի դոկտոր Նիվա Շապիրը կարծում է, որ բոլոր ձվերը չեն կարող լինել միանման։ Նրա հետազոտությունը ցույց է տվել, որ երբ հավերի կերում կա օմեգա-6 ճարպաթթվի ցածր պարունակություն, ապա նրանց ձվերը ավելի քիչ են վնասում բջիջներին և նպաստում են մարդու առողջության պահպանմանը։ Իսկ (խոլեստերինի) բարձր պարունակությամբ կերի դեպքում ձվերը վտանգավոր են զարկերակների համար։

Հետազոտությունը ցույց է տվել, որ առողջության համար անվնաս է շաբաթական 2-4 ձու ուտելը։ Օգտակար ձվեր կարելի է օգտագործել երկու անգամ ավելի շատ։ Խնդիրն այն է, որ այդպիսի ձվերը տարածված չեն, գնորդները դեռ կարող են գնել այն, ինչ առաջարկում են մթերային խանութներում։




Լրահոս