Ռուսական Եկատերինբուրգի «Ուրալ» ֆուտբոլային ակումբը մարզումների կվերադառնա գալիք շաբաթ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմը կսկսի մարզվել հաջորդ շաբաթվա վերջին: Ամբողջ ակումբը` թե ֆուտբոլիստները և թե անձնակազմը կորոնավիրուսի թեստ կհանձնի: Եկատերինբուրգի «Ուրալ»-ի կազմում է հանդես գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունը պաշտոնապես կվերսկսվի հունիսի 21-ին: Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության մյուս հանդիպումները կարող են անցկացվել առանց երկրպագուների: Պրեմիեր լիգան դադարեցված է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: