Լուսանկարն արվել է Երեւանի կենտրոնում
Այս կեղտոտ տեսարանը գտնվում է Երեւանի հենց կենտրոնական բակերից մեկում։ Ահա եւ զբոսաշրջությանը «նպաստող» եւս մի տարբերակ։
ԳՈՒՅՔԱՀԱՐԿ
ՀԱՐՑ. Մեքենայի գույքահարկը վճարվել է մինչեւ 2003թ., եւ սեփականատերը գտնվել է երկրից դուրս: Մեքենան գտնվում է անսարք վիճակում: Խնդրում եմ ասեք՝ արդյոք գույքահարկը պետք է վճարվի բոլոր մնացած տարիների համար, թե որոշակի բացառություն է գործելու որոշ տարիների համար:
Սահակ Միրզոյան (46 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենք 2-րդ հոդվածի համաձայն՝ գույքահարկը uեփականության իրավունքով նույն oրենքի 3-րդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող oբյեկտ համարվող գույքի համար նույն oրենքով uահմանված կարգով եւ չափով համապատաuխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեuական գործունեության արդյունքներից, իսկ ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության՝ 23.06.2003թ. «Գույքահարիկի հաշվարկման եւ վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» 03/17-Ն հրամանով հաստատված «Գույքահարկի հաշվարկման եւ վճարման կարգի մաuին» հրահանգի 1-ին կետի համաձայն` անկախ ավտոմոբիլային տրանuպորտի միջոցի շահագործման հանգամանքից եւ տեխնիկական վիճակից` մինչեւ ՀՀ oրենuդրությամբ uահմանված կարգով տվյալ ավտոմոբիլային տրանuպորտի միջոցի հաշվառումից հանելը ֆիզիկական անձը պարտավոր է oրենքով uահմանված չափով եւ ժամկետներում վճարել տվյալ ավտոմոբիլային տրանuպորտի միջոցի համար հաշվարկված գույքահարկը:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ի դեպ, հարկային արտոնությունները uահմանվում են oրենքով, եթե առանձին հարկատեuակների մաuին oրենքներով այլ բան նախատեuված չէ:
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ինչ ժամկետում է տեղի ունենում ուսանողի փոխատեղման գործընթացը:
Ռայա Հարությունյան (34 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ուսումնական հաստատությունում ուսումնական տարին սկսելուն նախորդող եւ հաջորդող երկու շաբաթվա ընթացքում իրականացվում է փոխատեղում` ըստ մասնագիտությունների:
Ուսումնական հաստատության տնօրենի կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում է անվճար եւ վճարովի համակարգ անցած ուսանողների ցանկը եւ պատշաճ կերպով տեղեկացվում է ուսանողներին: Յուրաքանչյուր կիսամյակի ավարտից երկու շաբաթ առաջ ուսումնական հաստատության տնօրենը տալիս է հայտարարություն ուսանողներին տեսանելի վայրում, ինչպես նաեւ ինտերնետային կայքում՝ վճարովի հիմունքով սովորող ուսանողի սոցիալական վիճակի եւ բարձր առաջադիմության արդյունքների հիման վրա ուսման վճարի մասնակի փոխհատուցման վերաբերյալ դիմումներ ընդունելու մասին:
Հաջորդ ուսումնական տարին սկսելուն նախորդող երկու շաբաթվա ընթացքում ուսանողների ուսման վճարի մասնակի փոխհատուցման վերաբերյալ դիմումները եւ համապատասխան փաստաթղթերը քննարկվում են ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի նիստում՝ միջին մասնագիտական ուսումնական հաստատության տնօրենի ներկայացմամբ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փոխատեղման արդյունքում անվճար համակարգում ընդգրկված, սակայն նախորդ ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն չցուցաբերած ուսանողներն ընդգրկվում են վճարովի համակարգ, իսկ վճարովի համակարգի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները՝ անվճար ուսուցման համակարգ՝ բացառությամբ մինչեւ 19 տարին լրանալը հիմնական կրթության հիմքով ընդունված կամ օրենսդրությամբ սահմանված արտոնություն ունեցող ուսանողների: