Հերթական չարտերային թռիչքով Մոսկվայից Հայաստան է վերադառնում 229 քաղաքացի: Այս մասին հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանության սոցցանցի էջում:
«Մայիսի 17-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ վինգս» ընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան։
Այս չվերթով Հայաստան է վերադառնում 229 քաղաքացի։
Նշենք, որ դեպի Երևան հաջորդ չարտերային չվերթները կիրականացվեն Սոչիից (մայիսի 19-ին), Կրասնոդարից (մայիսի 23-ին), Մոսկվայից (մայիսի 25-ին), Սանկտ Պետերբուրգից (մայիսի 27-ին)։
Մոսկվայից կազմակերպվող չվերթի առնչությամբ ցուցակագրված քաղաքացիների հետ կապ կհաստատվի առաջիկա օրերին։
Միևնույն ժամանակ ցավով պետք է նշենք, որ մի շարք հերթագրված քաղաքացիներ, ովքեր հեռախոսակապի միջոցով վերհաստատել էին մայիսի 15-ի և 17-ի չվերթներով Հայաստան մեկնելու իրենց պատրաստակամությունը, չեն ներկայացել օդանավակայան՝ զրկելով այս օրերին Հայաստան վերադարձի սպասող բազմաթիվ քաղաքացիների ստեղծված հնարավորությունից։
Հերթագրումով հաստատված, բայց չվերթին չներկայացած քաղաքացիները առաջիկա թռիչքների համար չեն դիտարկվելու»։