Երեկ կառավարության նիստում որոշում է կայացվել 200 մլն դրամի դրամաշնորհ տրամադրել Հայաստանի Հանրապետության բարձրադիր գոտիներում գետերի ափապաշտպան անտառաշերտերի հիմնման աշխատանքների ֆինանսավորման նպատակով: Ըստ այդ, 150 մլն դրամը կտրվի «Հայանտառ» ՊՈԱԿ-ին, 25 մլն դրամը՝ «Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին, եւ 25 մլն դրամը՝ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամին: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ կառավարության՝ 2020 թվականի ապրիլի 30-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառումը հաստատելու մասին» N 642-Լ որոշման ընդունմամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել ՀՀ 2020 թվականին Պետական բյուջեում կատարել վերաբաշխում՝ ապահովելով նոր կորոնավիրուսի հետեւանքով ստեղծված տնտեսական եւ սոցիալական հետեւանքների մեղմմանն ուղղված ՀՀ բարձրադիր գոտիներում գետերի ափապաշտպան անտառաշերտերի հիմնման աշխատանքների ֆինանսավորումը:
20 ԴԵՊՔ
Արցախում երեկվա դրությամբ կորոնավիրուսի 20 դեպք կա հաստատված: Ըստ Արցախի տեղեկատվական շտաբի՝ կա 8 առողջացած, 25 մարդ մեկուսացած է, մահվան դեպքեր չկան: Արցախում մինչեւ հիմա իրականացվել է ընդհանուր առմամբ 434 թեստավորում: