ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ. «ԴԱ ԱՌԱՋՎԱ ՄԱՖԻԱՆ ԷՐ»«Ժողովուրդ» օրաթերթը երգիչ Համլետ Գեւորգյանի հետ զրուցել է երգարվեստում անցած դժվար ճանապարհի, ոճային փոփոխությունների եւ այլ հարցերի շուրջ։

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

-Համլե՛տ, Ձեր վերջին հարցազրույցում նշել եք, որ պատրաստվում եք ժանրային փոփոխություն անել, քանի որ այն ոճը, որը Դուք եք ներկայացնում, ֆինանսապես չի արդարացնում։ Ի՞նչ նորություններ ունեք, կա՞ որեւէ նոր երգ, միգուցե նոր զուգե՞րգ։

-Արդեն մեկ-երկու նոր երգեր կան, բայց այս համաճարակի պատճառով ստուդիայում գործիքավորման կեսից կանգ են առել։ Նոր զուգերգեր դեռ չեն սպասվում, մի քանի նոր երգ ներկայացնելուց հետո կհասկանանք՝ պետք են արդյոք զուգերգեր, թե ոչ։ Նոր համագործակցությունները սպասվում են դիջեյների հետ։ Երգերը լինելու են ավելի էստրադային, ավելի պարզ, այն, ինչ որ հիմա երիտասարդությունն ընդունում եւ լսում է։ Երգելու եմ այնպես, ինչպես միշտ եմ երգել։

-Ի՞նչը Ձեզ ստիպեց գնալ նման կտրուկ փոփոխությունների։

-Տարիներ շարունակ պետությունը չխրախուսեց մեր ազգայինը, եւ ամեն մարդ իր ձեւով երգեց, եւ մրցակցությունն այնպես զարգացավ, որ մեր ազգայինը, ժողովրդականը հետին պլան մղվեց, չնայած որ մարդիկ շատ բարձր են գնահատում, բայց մատուցումը արդեն ընկավ հարվածի տակ։

-Համլե՛տ, որքնան ես գիտեմ, Դուք Հայստանում մենահամեգով հանդես եկել եք շատ տարիներ առաջ։ Ցանկություն չկա՞ նոր մենահամերգով հանդես գալու։

-Չի կարող նման ծրագիր առայժմ լինել, մինչեւ նոր բաներ չանեմ, նորից չթարմացնեմ իմ երգացանկը, ամեն ինչ պետք գնա իր տրամաբանական ուղով, որից հետո անպայման մենահամերգներ կլինեն ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ արտասահմանում։

-Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են մեր երկրում համերգներ քիչ կազմակերպվում, եւ արտիստներն ավելի շատ նախընտրում են դրսում համերգային շրջագայությամբ հանդես գալ, քան իրենց հայրենիքում։

-Եթե համերգ ենք տալիս մեր երկրում, ապա դա անում ենք նրա համար, որ մեր երկրում համերգ ունենանք, քանի որ մեր ժողովրդի սոցիալական վիճակը տասնյակ տարիներով չի բերելավվում, դրա համար չենք էլ կարող տոմսերը թանկ գնով վաճառել, որ գոնե համերգի ծախսերը դուրս գան։

-Համլե՛տ, այսօր Ձեզ որքանո՞վ է գոհացնում մեր երգարվեստը, ինչպիսի՞ փոփոխությունների կարիք կա։

-Չեմ ուզում մեր շոու-բիզնեսի մակարդակը քննարկել, քանի որ ամբողջ կայնքս խոսել եմ դրա մասին, առաջ, համեմատած այսօրվա հետ, ինֆորմացիոն սխեման սահմանափակ էր։ Ես հասկացել եմ, որ այսքան տարիների ժողովրդական, մշակութային դաստիարակությունը բարձիթողի մնալուց հետո այսօր ով ինչ ուզի, կանի, միայն թե պահի տակ դուր գա։ Առաջ մտածում էի՝ ես այնպիսի բան պետք է անեմ, որ քսան տարի հետո էլ լսեն մարդիկ, իսկ այսօր մեկ-երկու տարի էլ որ երգն ապրի, արդեն դա հաղթանակ է, ու արդեն այս մակարդակը չեմ էլ դատում։ Լուրջ բաներն անցել ենք։

-Շատ երգիչ-երգչուհի նշում են, թե դժվարին ճանապարհ են անցել։ Ձեր ուղին ինչպե՞ս է ընթացել։ Հանդիպե՞լ եք փշոտ երեւույթների, թիկունքից հարվածողների…

-Այդ ամեն ինչը առերես չէր արվում, շատ դեպքերում եմ անգամ պետական մրցանակաբաշխությունների ժամանակ նկատել, որ այն մրցանակը, որը նախատեսված է եղել ինձ համար, տվել են ուրիշի, միայն թե ինձ չհասնի։ Չնայած այս ամեն դժվարությունները  կարողացել եմ ճեղքել, դա առաջվա մաֆիան էր, իրենք իրենց մարդկանց էին բրդում առաջ՝ ինձ փորձելով թիկունքից հարվածել, բայց ես կարողացել եմ իմ ասելիքը, երգը հասցնել ժողովրդի սրտերին։

-Անկատար մնացած երազանքներ ունե՞ք։

-Անկատար համարում էի. ինձ թվում էր՝ մաքուր ժողովրդական երաժշտությունը չի գնահատվում։

 -Ի՞նչ կմաղթեք մեր քաղաքացիներին այս դժվարին ժամանակահատվածում։

-Կմաղթեմ, որ պինդ մնան, բայց ես կարծում եմ, որ այս վիրուսը սովորական հիվանդություն է, համավարակ չէ, մարդկությանը մեծ մահեր պատճառող  բան չէ, որի մեջ մեզ քաշեց աշխարհը այնպես, ինչպես բոլոր մեծ ու փոքր պետություններին։ Սա որպես համաճարակ ես արդեն չեմ ընդունում. չի կարելի մարդուն առանց դատական բժշկի եզրակացության, առանց հերձելու, նեխած դագաղներով տանել թաղել ու ճակատին գրել կորոնավիրուս։ Ես կասկածում եմ, որ աշխարհը մեզ ստիպում է, որ պետք է լինենք դրա մեջ։

ԶՐՈՒՑԵՑ ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

ԼԱԼԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ. «ՏԽՈՒՐ ՓԱՍՏԻ ԱՌԱՋ ԵՆՔ ԿԱՆԳՆԵԼՈՒ»

Երեկ Հայաստանի Հանրապետության կառավարության նիստում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է արտակարգ դրությունը երկարացնելու մասին որոշումը, սակայն արտակարգ դրության ռեժիմում  տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ, օրինակ՝ դիմակներ կրելը պարտադիր է լինելու, եւ այն չկրելը լինելու է արտակարգ դրության  պայմանները խախտելու դեպք, եւ սահմանվելու է համապատասխան տուգանք։

 

Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստուհի, դերասանուհի Լալա Մնացականյանի հետ։

«Այն, ինչը կնպաստի այս վարակի գոնե մի փոքր թուլացմանը, մենք պետք է հետեւենք դրան, որպեսզի վարակը չտարածվի եւ չվնասի շատ-շատ մարդկանց առողջությանը։ Երկու օր առաջ 180-ից շատ դեպք էր եղել, այն քայլերը, որն այսօր կառավարությունն իրականացնում է, ես գտնում եմ՝ ճիշտ են անում՝ փորձելով վարակը մի ձեւով կանգնեցնել, եւ մարդիկ պարտավոր են հետեւել այդ օրենքներին իրենց իսկ անվտանգության համար»,- նշեց դերասանուհին։

Լալա Մնացականյանը մեր քաղաքացիներին հորդորում եւ խորհուրդ է տալիս հնարավորինս շատ լվացվել. «Մեր ժողովուրդն ինչքան կարող է, պետք է շատ լվացվեն եւ լողանան»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Հայաստանը բավականին փոքր երկիր է նման համաճարակներին տնտեսապես դիմակայելու համար, որի հետեւանքները հետո ի հայտ կգան, եւ մենք կկանգնենք տխուր փաստի առաջ։

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցած մեկ օրում աճել է 142-ով՝ հասնելով 3860-ի: Բուժվածների թիվը 1572 է, մեկ օրվա ընթացքում՝ 72։ Փաստացի բուժվողների թիվը՝ 2218։ Մահացել է 49 մարդ։ Մահվան ելքեր այլ պատճառով՝ 21։ Ընդհանուր թեստերի քանակն է 36016:

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

VoD հնարավորություն՝ «ՄՏՍ TV» հավելվածի թարմացված տարբերակում: «ՄՏՍ TV» հավելվածի թարմացված տարբերակում այժմ կարելի է դիտել սիրելի հաղորդումները, սերիալներն ու ֆիլմերը նաեւ VoD (տեսանյութեր՝ ըստ պահանջի) հնարավորությամբ: Օգտվելու համար պարզապես անհրաժեշտ է թարմացնել (update) բջջային սարքում արդեն տեղադրված «ՄՏՍ TV» հավելվածը: «ՄՏՍ TV» հավելվածի VoD տեսադարանը բաղկացած է չորս կատեգորիայից՝ հաղորդումներ, սերիալներ, ֆիլմեր, մանկական: Տեսավարձույթի մանկական բաժնում առկա մուլտֆիլմերը հասանելի են հայերեն թարգմանությամբ: VoD տեսադարանից օգտվելիս հավելյալ գումար չի գանձվում:  Հիշեցնենք, որ «ՄՏՍ TV» հավելվածը հնարավորություն է տալիս բջջային սարքի միջոցով դիտելու հայկական HD ալիքներ, ինչպես նաեւ բազմաթիվ արտասահմանյան հեռուստաալիքներ բարձր որակով: «ՄՏՍ TV» հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է պարզապես ներբեռնել «ՄՏՍ TV» հավելվածը եւ գրանցվել՝ մուտքագրելով հեռախոսահամարը եւ մյուս պահանջվող տվյալները: Հավելվածի օգտագործման գինը՝ 1000 դրամ/30 օր:

 

«+Video» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

«+Video» ծառայություն՝ անսահմանափակ «YouTube» եւ «TikTok» «X» սակագնային պլանի շրջանակում: «Վիվա-ՄՏՍ»-ը տեղեկացնում է, որ այժմ մինչեւ 2020թ. հունիսի 30-ը ներառյալ «X» կանխավճարային եւ հետվաճարային սակագնային պլանների, ինչպես նաեւ «եւ» սակագնային պլանի տարբերակ 2-ի շրջանակում «YouTube» եւ «TikTok» հավելվածներն օգտագործելիս հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն սպառվում: «+Video» ծառայությունը ներկայում հասանելի է եւ ավտոմատ ակտիվացված է վերոնշյալ սակագնային պլանների ակտիվ փաթեթ* ունեցող բաժանորդների համար: Ծառայությունը թույլ կտա բաժանորդներին «YouTube» եւ «TikTok» հավելվածներում անսահմանափակ դիտել ու վերբեռնել տեսանյութեր եւ լսել երաժշտություն, որքան ցանկանան: Ընկերության «TikTok»-ի պաշտոնական էջին միանալու համար հետեւեք հղմանը՝ tiktok.com/@viva_mts :

 

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ

2020թ. հուլիսի 1-ից «YouTube» եւ «TikTok» հավելվածներից օգտվելիս կօգտագործվեն սակագնային պլանի շրջանակում տրամադրվող ՄԲ-երը:

 

ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ

Խառը մենամարտերի 2 քաշային կարգում UFC նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորն իր զորակցությունն է հայտնել թեթեւ քաշային կարգում չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովին եւ շուտափույթ ապաքինում մաղթել ռուսաստանցի մարզիկի հորը՝ Աբդուլմանապ Նուրմագոմեդովին: «Աղոթում եմ Աբդուլմանապ Նուրմագոմեդովի առողջության համար: Նա այնքան չեմպիոններ է պատրաստել, որ մենք պատկերացնել անգամ չենք կարող: Ես շատ ծանր տարա Աբդուլմանապ Նուրմագոմեդովի վատառողջ լինելու մասին լուրը: Աղոթում եմ Նուրմագոմեդովների ընտանիքի համար»,- գրել է Մաքգրեգորը:

 

 




Լրահոս