ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանի կենտրոնում

Աբովյան փողոցում գտնվող այս նստարանի դիմաց դրված գրքերի այս տրցակը, հավանաբար, ազդակ է հասարակությանը՝ մեկուսացման այս ժամանակահատվածը ռացիոնալ օգտագործելու ու հնարավորինս շատ գրքեր կարդալու:

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ ինչպես է հաշվարկվում բեռնատար ավտոմեքենաներով գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի ամսական չափը:

Հակոբ Սարգսյան (37 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ համաձայն «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի՝ ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է ելակետային տվյալի եւ ուղղիչ գործակցի արտադրյալի 2000-պատիկի չափով՝ դրամական արտահայտությամբ:

Բեռնատար ավտոմեքենաներով գործունեություն իրականացնելու համար ելակետային տվյալ է համարվում ավտոմեքենայի բեռնատարողությունը՝ արտահայտված տոննաներով, իսկ ուղղիչ գործակիցները կապված են գոտիականության հետ:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ բեռնատար ավտոմեքենաներով միջմարզային, միջպետական բեռնափոխադրումների իրականացման դեպքում կիրառվում է այդ վայրերի համար սույն կետով սահմանված գործակիցներից առավելագույնը:

 

 

 

ԿՐԹԱԿԱՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ որ դիմորդներն իրավունք ունեն օգտվել սահմանված արտոնություններից:

Լիա Զարգարյան (41 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. 1) Քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին մրցույթից դուրս ընդունվում են՝ ա. ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները, բ. ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները:

2) Վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում անվճար ուսուցման համակարգ են ընդունվում` ա. 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք եւ մինչեւ 18 տարեկան հաշմանդամ երեխաները, բ. առանց ծնողական խնամքի մնացած մինչեւ 23 տարեկան երեխաները:

3) Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդները զորացրվելուց հետո` երեք տարվա ընթացքում, քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում` ա. անվճար ուսուցմամբ ընդունվում են ընդհանուր մրցույթից դուրս՝ ըստ մասնագիտությունների ՀՀ կառավարության կողմից հաստատված տեղերի:

4) Առանց ընդունելության քննության Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատկացված պահուստային տեղերի հաշվին բուհ են ընդունվում միջնակարգ դպրոցի հանրակրթական առարկաների գծով միջազգային օլիմպիադաների հաղթողները, տարբեր մարզաձեւերի գծով աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրները, ովքեր ընդունելության դիմում-հայտում հայտագրել են համապատասխան մասնագիտությունները:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն 

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մրցութային հավասար միավորների դեպքում առավելություն է տրվում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած եւ ծառայության դրական ցուցանիշներ ունեցող դիմորդին: Եթե հայտագրել են միայն վճարովի ուսուցման մասնագիտություն, բուհ են ընդունվում մրցույթից դուրս:

 




Լրահոս