Հայաստանում մայիսի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 351 նոր դեպք է գրանցվել: Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից։
Ընդհանուր առմամբ՝ մայիսի 18-ին հաստատվել է կորոնավիրուսի 4823 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 41850: Փաստացի այս պահին բուժվում է 2718 անձ:
Վերջին տվյալներով ապաքինվել է 2019 անձ (վերջին մեկ օրում՝ 189 մարդ), 61 պացիենտ մահացել է: