ArmLur.am-ը տեղեկացավ, որ այսօր՝ 13:00-ին տեղի կունենա Ազգային ժողովի 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստը, որտեղ երկրորդ անգամ կհյուրընկալվի Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզական վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, որն այժմ զբաղեցնում է վարչապետի խորհրդականի պաշտոնը:
Նա այս հանձնաժողով հյուրընկալվել էր նաև 2019 թվականի հոկտեմբերին, իսկ իր նոր պաշտոնին նշանակվել 2018 թվականին: Սակայն ուշագրավ է, որ 2016-ի ապրիլյան պատերազմից անմիջապես հետո Սերժ Սարգսյանի հրամանագրով Արշակ Կարապետյանն ազատվել էր պաշտոնից, և շատերը հենց նրան էին պատասխանատու համարում զոհերի ու նաև տարածքային կորուստների համար՝ հաշվի առնելով, որ Կարապետյանն այդ օրերին զբաղեցնում էր Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնը։
Սոնա Գրիգորյան