Այսօրվանից հանրային տրանսպորտը գործում է նոր եւ խիստ կանոններով: Այսինքն այսօրվանից դիմակներ կրելը հանրային տրանսպորտում պարտադիր է: Բացի այս, տրասնպորտային միջոցը պետք է գերբռնված չլինի։ Խաղի այս կանոնները սահմանել է ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը: Թեեւ հանրային տրանսպորտի այս կանոնների մասին հայտարարվել է մի քանի օր առաջ, սակայն միջքաղաքային միկրոավտոբուսների վարորդներ չունեին ալկոգել:
ArmLur.am-ը շրջայցի ընթացքում զրուցեց նաեւ մարզային երթուղի սպասարկող վարորդների հետ: Նրանցից 487 համարի միկրոավտոբուսի վարորդը մեզ հետ զրույցում անկեղծացավ՝ նշելով, որ ալկոգել չունեն, փոխարենը՝ ձեռքերը ախտահանում ենօգտագործում են՝ օղու սպիրտով: Բացի այս, վարորդները բարձրաձայնեցին եւս մեկ խնդրի մասին՝ ուղեւոր չկա, վնասներ են կրում: Օրինակ, 5 համարի ավտոբուսի վարորրդ Հայկ Մակարյանն այսօր Ջրվեժից մինչեւ Կիլիկիա ավտոկայան տեղափոխել է վեց ուղեւոր: 50-ամյա Սլավիկը Երեւան-Արմավիր երթի վարորդներից է, բարձրաձայն հաշվում է ուղեւորներին՝ նկատելով, որ քիչ են, ապա ընդգծում է, որ միկրոավտոբուսն ախտահանվում է, պարտադրում է ուղեւորներին դիմակ եւ ձեռնոց կրել:
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան