
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիգրան Պետրոսյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի մայիսի 20-22-ը ներառյալ:
2. Տիգրան Պետրոսյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը»,-ասված է որոշման մեջ: