ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու են մի քանի մարզասրահներ հրաժարվում վերաբացվել. պարետի որոշման հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 18-ից թույլատրվում է Հայաստանում մարզասրահների գործունեությունը: Նման որոշում պարետը կայացրել էր դեռ մայիսի 14-ին: Սակայն, ինչպես մյուս դեպքերում, այս անգամ ևս մարզասրահների գործունեությունը որոշակի կանոններ է ենթադրում: Սակայն նկատենք, որ ոչ բոլոր մարզասրահներն են այսօր վերաբացվում, քանի որ շատերը դժվարությունների են հանդիպել նոր կանոններով աշխատելիս:

Եվ չնայած այսօրվանից թույլատրվում է նրանց գործունեությունը, սակայն, ինչպես նշեցինք, կան մարզասրահներ, որոնք չեն շտապում վերաբացվել: Օրինակ Gold’s Gym ֆիթնես ակումբն այսօր նմանատիպ հայտարարություն է տարածել. «Հարգելի հաճախորդներ, հաշվի առնելով երկրում տիրող համաճարակային իրավիճակը և պարետատան կողմից հաստատված ցուցումները, ակումբի վերաբացումը հետաձգվում է, քանի որ կառավարության կողմից նշված պայմաններով հնարավոր չէ ապահովել հաճախորդների հարմարավետ մարզումները»։

Reebok Sports Club Armenia-ն իր հերթին նմանատիպ հայտարարություն է տարածել՝ ասելով, թե այդպիսի պայմաններում իրենք չեն կարող սրահի վերաբացումը կատարել:

Իր հերթին նմանատիպ հայտարարություն է տարածել նաև «Մուլտի վելնես» կենտրոնը: «Հարգելի հաճախորդնե՛ր, «Multi Wellness centre»-ը, կարևորելով հաճախորդների առողջությունն ու անվտանգությունը, որոշել է հետաձգել ակումբի վերաբացումը, ՀՀ-ում տիրող համաճարակային իրավիճակից ելնելով:  Տեղեկացնում ենք նաև, որ բոլոր աբոնեմենտները մնում են սառեցված (ակումբի հաշվին): Եղե՛ք առողջ և զգոն»: 

Հավելենք, որ միայն այս երեք կենտրոնները չեն, որ հետաձգել են իրենց վերաբացումը: Նմանատիպ հայտարարություններ տարածել են նաև այլ կենտրոններ, սակայն մի քանիսն էլ արդեն աշխատում են եւ հայտարարել են այդ մասին: ArmLur.am-ի հետ զրույցում սպորտային ակումբերից հայտնեցին, թե վերաբացման հետ կապված լրացուցիչ որոշում չունեն և նշեցին, թե նման որոշման պատճառը սահմանված կանոններն են, որոնց պետք է կազմակերպվի հետագա աշխատանքը:

Հավելենք, որ որ պարետի որոշման մեջ նշվում է, որ հաճախորդները մարզասրահում պետք է խուսափեն մարդկային կուտակումներից: Այդ նպատակով սրահի յուրաքանչյուր 8 քառ. մետրում թույլատրվում է առավելագույնը 1 հոգու առկայություն:

  • Հնարավորինս սահմանափակվում են մարզումների տևողությունը և մարզվողների միջև սերտ շփումները: Հնարավոր բոլոր հանձնարարությունները այցելուները կատարում են տանը, իսկ դրանց հետ կապված քննարկումներն իրականացվում են հեռավար եղանակով:
  • Այցելուները ներկայանում են մարզումների արդեն հագնված, ինչպես նաև մարզվելուց առաջ և հետո ցնցուղի ընդունումն իրականացվում է տանը:
  • Մարզումների ընթացքում բացառվում են մարզասրահներում այցելուների կուտակումները: Հնարավորության դեպքում՝ ոչ խմբային սպորտաձևերի պարագայում, սահմանվում է մարզումների հերթափոխային գրաֆիկ: Սպորտային օբյեկտում հնարավորության դեպքում առանձնացվում են մարզումների գոտիներ` տարբեր մարզաձևերի և առանձին այցելուների համար:

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհանննիսյան




Լրահոս