
Լրագրողներիի հետ զրույցում Ապրիլյան հարցերով քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ քննիչ հանձնաժողովի աշխատանքները կավարտվեն հունիսի 4-ին:
«Մենք ամռան 1-2 ամսվա ընթացքում ի մի կբերենք այս ծավալի տեղեկատվությունը: Ոչ ոք չունի Ապրիլյանի մասին այսքան տեղեկատվություն, որքան կա ԱԺ-ում: Մենք ստացել ենք այնքան տեղեկատվություն, որը թույլ է տալիս ունենալ ամբողջական վերլուծություն»,- հայտնեց Անդրանիկ Քոչարյանը: