ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գյումրեցի 13-ամյա աղջկա հարցը՝ Երևանի քաղաքապետարանում. ով կզբաղվի երեխայի ճակատագրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 6-ին Գյումրիում ողբերգական դեպքի արդյունքում բռնության ենթարկվեց 13-ամյա աղջնակ եւ նրա մայրը: Բժիշկներին հաձողվեց փրկել 13-ամյա աղջկան, սակայն մոր կյանքը փրկել չհաջողվեց: Աղջիկը շարունակում է գտնվել «Սուրբ Աստվածամայր » բժշկական կենտրոնում: Դեռես մեկ ամիս առաջ հիվանդանոցի բժիշկներն արձանագրել էին, որ 13-ամյա երեխան ունի ծանր զուգակցված բազմակի տրավմա, գլխուղեղի փակ տրավմա, սալջարդ, ուղեղի այտուց, սուբարախնոիդալ արյունազեղում, քթի բազմակի ոսկորների, ծնոտի, ամրակի, 10-րդ կողի կոտրվածքներ, կրծքավանդակում արյան կուտակումներ:

Սակայն մեկ ամիս անց, հիվանդանոցի բժիշկների շնորհիվ ՝ 13-ամյա աղջիկն արդեն լավ է, բժիշկների օգնությամբ քայլում է եւ առաջիկայում հիվանդանոցից դուրս կգրվի, իսկ ո՞վ է զբաղվելու երեխայի հետագա խնամակալության հարցով : Այսպիսով մեզ հայտնի դարձավ, որ երեխայի խնամակալության հարցով այս օրերին Գյումրի համայնքի խնամակալության եւ հոգաբարձության մարմնին կից խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովից բացի զբաղվում է նաեւ Երեւանի քաղաքապետարանի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովը: Իսկ ի՞նչ հարց է քննարկվում Երեւանի քաղաքապետարանում , եւ ի՞նչ ճակատագիր է սպասվում 13-ամյա աղջկան:

Armlur.am-ի հետ զրույցում Գյումրի համայնքի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Էդուարդ Բաղրամյանը ներկայացրեց, թե ինչի շուրջ են ներկայումս քննարկում իրականացնում երկու հանձնաժողովները , եւ ինչ որոշում ի վերջո կկայացվի:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս