ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Վարչապետի վարկանիշը հաստատ մնում է բարձր». Հովիկ Աղազարյանը՝ ձախողումների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ:

-Պարոն Աղազարյան, Դուք այն կարծիքին եք, որ իշխանության վարկանիշը շարունակո՞ւմ է բարձր մնալ:

-Այո, ես այդ կարծիքին եմ, որ մեր՝ իշխանության վարկանիշը բարձր է.

-Նույնիսկ հիմա, երբ վերջերս խորհրդարանում ծեծկռտուք տեղի ունեցավ, նոր տիպի կորոնավիրուսի տարածումից մեծ թվով վարակվածներ կան: Կարծիք կա, որ իշխանությունը տապալեց, նախարարը տապալեց եւ չկարողացան այնպես անել, որ ՀՀ-ում նման թվերի չհասնի վարակվաների թիվը:

-Մենք սխալ գնատականաններ ենք տալիս: Մենք երբեմն մեզ համեմատում ենք հարեւան՝ Վրաստանի կամ նույնիսկ Ադրբեջանի հետ, բայց գնահատականը պետք է նախնական տվյալներ ունենաս, որպեսզի այդ գնահատականը տա, սխալ էր, թե ճիշտ էր: Կարելի է էսպիսի օրինակ բերել. Հայաստանի քաղաքացին հնարավորություն ուներ 3 հոգուց վարակվելու: Հաշվի առնելով մեր ազգի սփռվածության եւ մյուս կողմից էլ փոխկապակցվածության աստիճանը: Իսկ Վրաստանում դա հակառակն է: Եթե այս ամենը հաշվի ենք առնում եւ մեր տվյալները նայում ենք, որ աշխարի մակարդակով միջինից բարձր չէ, ապա ես կարծում եմ, որ որ կառավարությունն ու պարերատունը հաջողել է: Հիմա, իհարկե, այս ազատությունը, որ տրվեց, սահմանափակումները թուլացան, մենք պետք է ուղակի յուրաքնաչյուրս զգանք մեր պատասխանատվությունը եւ թույլ չտանք, որ էնպիսի թվեր լինեն, որ առողջապահական համակարգը չկարողանաս սպասարկի եւ բուժի հավանական հիվանդներին: Ես չեմ կարծում, որ սարսափելի է եղել:

Մանրամասները՝ տեսանյութում

Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս