ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՄԻՊ-ի գրասենյակն աշխատում է աղքատության պայմաններում»:Կարեն Անդրեասյան «1in.am»Մարդու իրավունքների պաշտպանը վերջապես խոստովանեց, թե ինչու է իր ղեկավարած կառույցն այդքան վատ աշխատում: Պարզվում է, որ եթե ֆինանսներն այստեղ ավել լինեին, ապա մեր քաղաքացիների իրավունքներն ավելի լավ կպաշտպանվեին: Այսինքն` Կ.Անդրեասյանն առաջնորդվում է շատ փող, լավ աշխատանք սկզբունքով: Ու հասկանալի է, թե նման հայտարարություն ինչու է հենց այս շրջանում արել: Բյուջետային քննարկումներ առաջիկայում սկսվելու են, եւ այս կառույցին հատկացվող միջոցները կարելի է ավելացնել: Պայմանական աղքատությունն, իհարկե, կհաղթահարվի, բայց, անկեղծ ասած, աշխատանքի արդյունավետության բարձրացումը կասկածելի է թվում:




Լրահոս