Տիգրան Ուլիխանյանին կփոխարինեն. մեկ տարին լրացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հաշվեքննության և աուդիտի հարցերի ենթահանձնաժողովի նախագահի վերընտրություն տեղի կունենա: Մեր տեղեկություններով, այս պահին ենթահանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը, սակայն նրա փոխարեն այդ պաշտոնին առաջարկվելու է իշխող խմբակցության մեկ այլ պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պատգամավոր Տիգրան Ուլիխանյանից փորձեց պարզել, թե ինչու է որոշվել նրան փոխարինել մեկ այլ պատգամավորով: «Ենթահանձնաժողովը պետք է հանձնաժողովին ներկայացներ  և Հաշվեքննիչ պալատի տարբեր եզրակացություններն ուսումնասիրերու համար, որոնք որ առաջնային են քննարկման կարիք ունեն», – նշեց նա: Ուլիխանյանի խոսքով, այս հանձնաժողովի ստեղծման հենց առաջին օրվանից որոշված է եղել, որ այն պետք է լինի ռոտացիոն կարգով և հիմա եկել է ղեկավարին փոխելու ժամանակը: «Նախորդ անգամ ես ու Եղիշե Սողոմոնյանն ենք թեկնածու եղել: Եվ հերթականություն է որոշել, այժմ պետք է փոխվի: Հաշվետովություն չեմ ներկայացրել, ուսումնասիրություններ ենք իրականացրել այս ընթացքում՝ Հաշվեքննիչ պալատի և Բանկային համակարագի հետ կապված:

Ս.Գ.




Լրահոս