
Մայիսի 16-ին, ժամը 00.50-ի սահմաններում, Երեւան-Գյումրի ճանապարհի 29-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԲՄՎ X 5» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետեւ վրաերթի ենթարկել 29-ամյա Սերյոժա Մկրտչյանին:
Վերջինս հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն։