Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Եթե դիմակ չունեք, ապա մոլ տանող ճանապարհը փակ է». ինչ պայմաններ են գործում առևտրի կենտրոններում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երկամսյա դադարից հետո մայրաքաղաքի մոլերն այսօրվանից աշխատում են։ Նշենք, որ առեւտրի կենտրոնների գործունեության համար որոշ կանոններ են սահմանվել․ օրինակ բոլոր տարածքներում օրեկան առնվազն երկու անգամ պետք է ախտահանում ու օդափոխություն իրականացվի։ Պարերտատան պահանջով՝ արգելվում է հաճախորդների մուտքը տարածք առանց անհատական պաշտպանության միջոցների՝ դիմակի եւ ձեռնոցների: Ավելին, եթե դիմակ չունեք, ապա ձեզ համար դեպի մոլ տանող մուտքը փակ է: «Երեւան Մոլ»-ի մարքեթինգի տնօրեն Շուշան Ավագիմյանի խոսքով՝  մոլի ողջ տարածքում շրջում են նորմերի պահպանման հսկիչներ եւ հրահանգում, նաեւ՝ խնդրում են հաճախորդներին պահել սոցիալական հեռավորություն:

Ի դեպ, մեր զրուցակիցը փոխանցեց նաեւ, որ մոլի տնօրինության կողմից զգալի զիջումներ են արվել վարձակալների համար: Մասնավորապես, փակ ամիսների, փակ օրերի համար վարձավճար չի գանձվելու: Իսկ առաջիկա ամիսների համար զեղչեր են կիրառվելու, որպեսզի տնտեսվարողները եւս կարողանան շահույթ ունենալ: Բայց մոլերի բացումից ավելի շատ ուրախացել են կանայք: Նրանց մեծ մասն անգամ կարոտել էին գնումներին:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան




Լրահոս