ՖՈՏՈ․ Այն, ինչ կատարվում է «Ֆեյսբուք»-ում, ողբերգություն է․ Աննա Էլբակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Աննա Էլբակյանի հետ։ Դերասանուհին մեզ հետ զրույցում կիսվել է իրեն հոգեհարազատ կերպարների, ներքին մտավախությունների եւ այլ հարցերի մասին։

-Տիկի՛ն Էլբակյան, «Պատվի համար» հեռուստադրամայում Ձեր մարմնավորած կերպարը բավականին ազդեցիկ էր, եւ մեծ արձագանք գտավ հեռուստադիտողի կողմից։ Արդյո՞ք Ձեզ հոգեհարազատ էր Ձեր կերպարը։ Ի՞նչ զգացմունքներ էին Ձեզ պարուրում։

-Եթե ասեմ, որ շատ նման է ինձ՝ որպես մարդ կյանքում , այդքան էլ ճիշտ չի լինի, միակ նմանությունը երեւի այն է, որ կինն իր դժբախտութույնների լուծումները փորձում է գտնել Աստծո մեջ։ Իմ ընտանիքում նորմալ հիմքեր կան, չեմ ասում, որ ամեն ինչ կատարյալ է, եւ ոչ ոքի մոտ ամեն ինչ կատարյալ չէ, մանավանադ այս կորոնավիրուսն այնքան բաներ բացահայտեց․ օրինակ՝ մի քանի օր առաջ ինձ անընդհատ զանգահարում էին եւ խնդրում, որ աղոթք անեմ, իրենց խորհուրդներ տամ։ Փառտք Աստծո հիմնային առումով ամեն ինչ կարգավորվել է, իսկ ընթացիկ առումով շատ բան մեզանից է կախված։ Լուծումները տարբեր են․ մարդիկ ուզում են լուծումները գտնել հոգեբանների, հոգեբույժների մոտ, իրենց համար ազդեցություն ունեցող մարդկանց խորհուրդների մեջ, բայց ոչ միշտ են այդ խորհուրդները լինում ճիշտ։ Վերջերս եմ սկսել օգտվել Ֆեյսբուք սոցիալական ցանցից, պարզապես ինձ համար այն , ինչ կատարվում է այնտեղ, ողբերգություն է․ գրում են բաներ, որը կարող է լուրջ ողբերգական ազդեցություններ ունենալ մարդկանց կյանքերի համար։ Ավելի լավ կլիներ ուսուցիչ լինելու փոխարել, դառնային աշակերտներ եւ խորհուրդ տային միայն այն դեպքում , երբ խորը համոզմունք կունենային, որ իրականում դա իր պտուղները տվել է։

-Նոր նախագծերում, հեռուստանովելներում նկարահանվելու առաջարկներ կա՞ն։

-Ինձ մոտ շատ չեն լինում առաջարկներ, քանի որ ես շատ եմ հրաժարվել, նույնիսկ գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու առաջարկներից եմ հրաժարվել, քանի որ իմ կյանքը շատ-շատ լի է։ Ես շատ երիտասարդ տարիքից սկսկեցի որոշել, թե ես ինչ եմ անելու, ինքս էի ընտրում, եւ դա կախված չէր միայն փողի հետ, թեպետ մենք ապրում են շատ համեստ երկու սենյականոց փոքրիկ բնակարանում, բայց նաեւ շատ հյուրընկալ, ուզում եմ ասել նրա համար չէ, որ ես փողի կարիք չունեմ։ Ես ներդրվել եմ թատրոնում, որովհետեւ տեսել եմ նրա հեռավոր ապագան, որն ավելի կարեւոր է, քան ինձ փողոցում ճանաչելը։ Այդ պատճառով կան առաջարկություններ, որոնք այդքան էլ շատ չեն, երեւի գիտեն, որ ընտրում եմ։

-Իսկ ինչպիսի՞ առաջարկություններին եք առաջնահերթությունը տալիս։

-Օրինակ՝ «Պատվի համար» դրամայում, նախ՝ որովհետեւ Շիրվանզադե էր, երկրորդը՝ իմ սիրելի ընկեր դրամատուրգ Անահիտ Աղասարյանն էր եւ ,իհարկե, Հրաչ Քեշիշյանը։ Նա որպես ռեժիսոր ապացուցեց, որ ինքն ամբողջովին ներգրավված իր աշխատանքի մեջ, գիտեի, լսել էի, եւ ուզում էի իր հետ աշխատել։

-Կա նաեւ տարածված կարծիք, որ նույնիսկ ամենալավ դերասանին սերիալը քայքայում է:Կիսո՞ւմ եք արդյոք այդ տեսակետը ։

-Եթե քայքայվում է, ապա թող չանի, կամ ընտրի, կամ փորձի, եթե լավ դերասան է։ Կան դերասաններ տարբեր թատրոններից, որ սերիալներում խաղում են, նոր գույն են հաղորդում, փոխում են կադրը, նույնիսկ ոչ պրոֆեսիոնալ կամ ոչ փոձառու խաղընկերերն են դառնում ուրիշ, եւ սերիալը ստանում է ուրիշ բույր։ Կքայքայվես, եթե չընտրես։ Ես կարծում եմ , որ հիմա պետք է դերասանի պատիվը բարձրանա եւ ռեժիսորները նկատի ունենան դա ։

-Սերիալներում նկարահանվելիս ի՞նչ մտավախություններ, անհանգստություններ եք ունենուն։

-Այո՛, ունենում եմ ։ Ինձ համար կարեւոր է ասելիքը։ Ես տեսնում եմ , որ գրիչ ունեցող սցենարիստները բնավ չեն աշխատում իրենց ինտելեկտի, խոսքի վրա, աշխարահայացքի վրա, պարզապես չեն զարգացնում իրենց շնորհը, գոնե զբաղվեն ինքնակրթությամբ, լավ կլինի որպես արտադրանք սերիալները բարձրացնեն իրենց մակարդակը՝ ասելիքով եւ հմուտ սցենարիստով։

-Որտե՞ղ եք Ձեզ զգում ինչպես ձուկը ջրում, սերիալում թե՞ թատրոնում։

-Լավ նյութի, լավ ռեժիսորի կողքին, որի ասելիքի կրողն եմ լինում, լինի դա ներկայացում, թե գեղարվեստական ֆիլմ։

-Ո՞րն է եղել եր վերջին խաղացած ներկայացումը։

-Կարծում եմ «Հարսնացուն Հյուսիսից» ներկայացում էր։

-Ինչպե՞ս եք վերաբերում փաստին, երբ պրոֆեսիոնալ դերասանների կողքին հայտնվում են սկսնակ, նույնիսկ թատերական կրթություն չունեցող, պարզապես գեղեցկադեմ երիտասարդներ: Արդյոք պահանջում եք, որ սկսնակները Ձեզ հետ նույն հրապարակում չլինեն:

-Ես զբաղվում եմ ռեժիսուրայով, բայց իմ ֆունկցիան երբեք չեմ խախտում, դա ռեժիսորի ֆունկցիան է, երբ փողոցից բերված որեւէ մարդու ընտրում է ռեժիսորը եւ բարձրացնում է իրեն որպես դերասան։ Մարդը կարող է ունենալ շնորհ, բայց չունենա կրթություն, եւ ռեժիսորն իր վրա է վերցնում այդ պատասխանատվությունը։ Ես չեմ կարող արգելել մի բան, որը ռեժիսորը տեսնում է, բայց ես նախօրոք կարող եմ որոշել ՝ ուզում եմ այդ ռեժիսորի հետ աշխատել, թե ոչ։

-Ձեր հարցազրույնցներից մեկում նշել եք, թե զղջալու համար երբեք ուշ չէ եւ նույնիսկ այն մարդիկ, ովքեր ամենամահացու մեղքերի մեջ են, կարող են փրկվել, եթե զղջան, ապաշխարեն: Կա՞ մի բան, որի համար զղջում եք։

-Հիմա չկա, որովհետեւ ես սովորել եմ դրա բանաձեւը Աստվածաշնչից։ Ինձ համար ապաշխարությունը շատ լուրջ հիմնային փոփոխություն է մարդու կյանքում, երբ նա գիտակցում է, որ եթե մի բան այնպես չի անում, զղջում է նախ՝ խղճի, Աստծո, եւ նույնիսկ ներողություն է խնդրում այն մարդկանց առաջ, որոնց հանդեպ ինքը գործել է սխալը։ Որոշում կայացնել, այլեւս փորձել չանել նույնը եւ խնդրել Աստծուն, որ նա քեզ օգնի, եւ հաստատ կօգնի։

Զրուցեց Լիդա Եղիազարյանը




Լրահոս