Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի օրը հեռախոսային բանակցություններ են վարել՝ քննարկելով համագործակցության հնարավորությունները՝ նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այդ մասին հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։ «Այսօր կայացած բանակցությունների ժամանակ քննարկվել են կորոնավիրուսի դեմ պայքարում համագործակցության հնարավորությունները և քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն համաճարակից հետո: Քննարկվել են նաև երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Սիրիայի հարցը»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է մոտ 4,5 մլն մարդ, ավելի քան 305 հազարը մահացել է։