
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ 5-րդ զորամիավորման զորամասերից մեկի զինծառայողների մասնակցությամբ անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք՝ մարտական հրաձգությամբ:
«Ուսումնական կետերի ղեկավարները հրահանգավորել են անձնակազմին, ստուգել զենքի կիրառման գիտելիքները: Պարապմունքի ընթացքում կատարվել են կրակային պատրաստության տարբեր վարժություններ»,- ասված է հաղորդագրությունում: