
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին տրամադրվել է 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի մայիսի 20-22-ը ներառյալ:
Տիգրան Պետրոսյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը։