
Մայիսի 18-ին՝ ժամը 21։11-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղում՝ «Գնթունիք» խանութի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Մուհամեդ Ի., ծնված 1979 թ․, ԻԻՀ քաղաքացի) բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին․ ավտոմեքենայի չորս ուղևորները մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: