«Զվարթնոց» օդանավակայանը աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով կոչելու առաջարկությամբ ՀՀ կառավարությանն է դիմել «Ազնավուր» հիմնադրամը և հայազգի մեծանուն գործիչի որդին՝ Նիկոլա Ազնավուրը։ Այս մասին տեղեկացրել է Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանը։
Հիմնադրամը տեղեկացրել է, որ նախաձեռնության հեղինակը Շառլ Ազնավուրի երկրպագուներն են։ Այդ խնդրի կապակցությամբ դիրքորոշում հայտնելու համար ՀՀ Կառավարությունը դիմել է նաև ՀՀ Հանրային խորհրդին։
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստուհի, դերասանուհի Լալա Մնացականյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, թե սա այն թեման չէ, որ կարելի է այսպես բարձրացնել։
«Շառլ Ազնավուրի որդին կարող է ուզել, իսկ Կառավարությունն էլ կարող է համաձայնել կամ չհամաձայնել։«Զվարթնոց» է, թո՛ղ մնա «Զվարթնոց», երկրորդ օդանավակայանը, որն ավելի փոքր է թող կոչվի Շառլ Ազնավուրի անունով»,-հավելեց դերասանուհին։
Լիդա Եղիազարյան