Red Wings ավիաընկերությունը Սոչի-Երևան չվերթ է իրականացնելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է .

«Հարգելի՛ քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ ս. թ. մայիսի 19-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տեղափոխելու նպատակով կիրականացվի Սոչի-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 19:25): Պարետի ցուցումով ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան։
Հարգանքով,
Քաղաքացիական ավիացիայի կոմիտե»:




Լրահոս