
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. մայիսի 20-ին ժամը 11.00-18.00 կդադարեցվի Երևան քաղաքի՝ Գրիգոր Լուսավորիչ, Բրյուսով, Լազո, Կաշեգործների փողոցների, Արշակունյաց պողոտայի 1-36 համարների՝ նրբանցքներով, Արգիշտի փողոցի 7/3 և Ագաթանգեղոս փողոցի 1-7 համարների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: