Այսօր խորհրդարանում արտահերթ նիստում քննարկվում է Կառավարության կողմից ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Քննարկման ժամանակ ելույթ ունեցավ նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
«Ողջամիտ չէ չաշխատող մարդու հանդեպ մեծ տուգանքներ սահմանել: Կարող ենք նաև հետադարձ ուժ սահմանել», – նշեց նա:
Նշենք, որ խորհրդարանում քննարկվում է Վարչական իրավախախտումների մասին օրենքը, որը ենթադրում է 10 հազար դրամի տուգանք՝ դիմակ չունենալու համար:
Մանրամասները՝ տեսանյութում