
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի առաջին մրցակիցը Lindores Abbey Rapid Challenge մրցաշարում հայտնի է:
Մրցաշարի մեկնարկում Արոնյանը կմրցի Իրանը ներկայացնող շախմատիստ Ալիռեզա Ֆիրուջայի հետ:
Lindores Abbey Rapid Challenge շախմատային առցանց մրցաշարը կազմակերպել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Մասնակիցները մեկնարկում, որը բաղկացած է 11 պարտիայից, կմրցեն արագ շախմատում: Ութ լավագույնները դուրս կգան փլեյ-օֆֆ: