
Թուրքիայում մեծ աղմուկ է հանել այն, որ հեղինակավոր «A Haber» հեռուսատաալիքն իր հաղորդումներից մեկի ժամանակ Երուսաղեմը ներկայացրել է որպես Իսրայել պետության մայրաքաղաք։
Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, «A haber» ալիքի հաղորդավարն ուղիղ միացմամբ կապ է հաստատել «Anadolu» պետական լրատվական գործակալության թղթակցի հետ, ու այդ ընթացքում տիտրերով Երուսաղեմը ներկայացվել էր որպես Իսրայելի մայրաքաղաք։
Դրան հետևել էին բազմաթիվ բողոքներ և մեղադրանքներ՝ ուղղված «A haber» հեռուստաալիքին։
«A haber»-ը ստիպված է եղել հանդես գալ հայտարարությամբ՝ նշելով, որ իրենք կանգնած են պաղեստինցիների կողքին և տեղի ունեցածը ընդամենը տեխնիկական տեղորոշման խնդիր է եղել, որի արդյունքում թյուրիմացություն է տեղի ունեցել։ Հեռուստաալիքը ներողություն է խնդրել պաղեստինցիներին վիրավորող այդ թյուրիմացության համար։