
Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Կ. Ուլնեցու և Ահարոնյան փողոցների խաչմերուկում իրականացվել են լուսացույցների արդիականացման աշխատանքներ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, նշված խաչմերուկի հին սերնդի լուսացույցները փոխարինվել են նոր սերնդի լուսացույցներով, որոնք կգործարկվեն 2020 թ. մայիսի 20-ից: