ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանից «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել, թե ինչ ախտահանման աշխատանքներ են իրականացնում այս օրերին ու հատկապես որ ոլորտներում, քանի որ քաղաքացիներից բազմաթիվ դժգոհություններ կան, որ որեւէ ախտահանում չի իրականացվում ՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:
-Պարո՛ն Ցոլակյան, Դուք հայտարարել էիք, որ արտակարգ իրավիճակների նախարարությունն ախտահանման աշխատաքներ է իրականցնում Երեւանում եւ մարզերում: Բայց մենք դժգոհություններ ենք ստանում քաղաքացիներից, որ չենք անում: Ինչո՞ւ, որն է այդ ամենի պատճառը:
–Արտակարգ իրավիճակների նախարարությունը մայիսի 17-ին ախտահանել է 530 վայր, մայիսի 18-ին՝ 880 վայր, քանի որ այդ օրերին ավելացան նաեւ ավտոկանգառները: Մենք ախտահանումներ իրականցնում ենք բաց շուկաներում, բանկերում, բանկոմատներում, սուպերմարկետների տարածքում գտնվող սայլակները, որից օգտվում են քաղաքացիները: Պոլիկլինիկաներ ենք ախտահանում, ավտոկանգառներ, հիմնականում սրանք են ու եթե պետական հիմնարկները դիմում են մեզ ախտահանման համար, մենք դրանք իրականցնում ենք: Առանձին դեպքերում ախտահանում ենք նաեւ բնակելի շենքերը, որոնց համար հիմնական աշխատանքները իրականացնում են համատիրությունները: Մենք ժամանակի առումով, ուժի առումով ի վիճակի չենք ամբողջությամբ իրականացնել: Մենք բոլոր տեղերում ամեն օր իրականացնում ենք:
-Այսինքն ամեն օր առավոտ եւ երեկո Դուք ախտահանո՞ւմ եք Երեւանը եւ մարզերը:
–Այո՛, բոլոր մարզերում եւ քաղաքում մենք ենք իրականցնում ախտահանումը: Մենք դա անում ենք շատ շուտ առավոտյան, այն ժամանակահատվածում, երբ դեռ մարդիկ աշխատանքի դուրս չեն եկել, երեկոյան էլ արդեն ուշ ժամի ենք իրականցնում, անում ենք նաեւ ավտոկագառները:
-Բոլոր վայրերում ամենօրյա ռեժիմով իրակացնո՞ւմ ենք, թե եթե կան ակտիվ օջախներ և այդ հատվածներում եք հիմնականում իրականցնում:
–Ակտիվ օջախներում ենք անում, այո՛, դա վերաբերվում է ե՛ւ Երևանին, ե՛ւ մարզերին: Ասենք՝ կարող է Նուբարաշենի ճանապարհի վրա մի ավտոկանգառ կա, կարող է այնտեղ անհրաժեշտ է, մենք այնտեղ մի քանի անգամ իրականցնենք: Տեղեր կան, որ անիմաստ է գնալ ու ախտահանում իրականացնել: Օրինակ, եթե հիմնարկները դիմում են մեզ, այնտեղ լինում է անհրաժեշտություն, ապա մենք այնտեղ գնում եւ ախտահանումը իրակացնում ենք: Իսկ եթե լինում է վիրուսի օջախ, ապա մենք այնտեղ որեւէ բան չենք անում, հիմնականում դա իրականացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը եւ սանեպիտկայարանը: Մենք ախտահանում ենք նաեւ այն մարդկանց բնակարանները, ում թեստի պատասխանը դրական է ու իրենց բնակարանից մեկուսացնում են կամ տեղափոխում են հիվանդանոցներ: Ասեմ, որ Դավիթաշեն թաղամասում կար որ մեկը այդպես հիվանդ էր, մերոնք գնացին ու ախտահանում իրականացրեցին այդ բնակարանում: Թալինի Կաքավաձոր գյուղում եղել է դեպք, որ ամբողջ ընտանիքին տանում էին, որ իրենք պատրաստ են պահել, հետեւել անասուններին, եթե ախտահանում իրականացվի այդ տարածքը, բնակարանը: Մերոնք գնացին ախտահանեցին գոմը, տունը, որից հետո հարեւանները տիրություն արեցին, մինչեւ այդ մարդիկ մեկուսացումից հետ եկան: Մենք շատ ծանրաբեռնված ենք աշխատում: Մենք հեռախոսազանգեր ենք ստանում, մեր տրանսպորտային միջոցները օգտագործում ենք բեռներ տեղափոխելու, օդանավակայնում դիմավորումները կազմակերպելու, մեկուսացման վայրեր տանելու համար, բոլորը գործի մեջ են:
–Իսկ ԱԻՆ աշխատակիցներից կա՞ն անձինք , ովքեր վարակվել են իրենց աշխատանքային շփումների պատճառով:
–Մենք այդ առումով խնդիրներ ունենք, որվհետեւ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ԱԻՆ աշխատակիցների շրջանում վիրուսի օջախներ չլինեն, դա մեր աշխատանքին վնասելու է: Ունենք, այո՛, որ վարակված են, բուժում են ստանում: Ասեմ մի բան, որ մեր հոգեբանական ծառայությունն է այս օրերին շատ գերհագեցած աշխատում՝ մեկուսացածների հետ են աշխատում, բազմաթիվ խնդիրներ կան, որոնք մենք ամեն ինչ անում ենք 24-ժամյա ռեժիմով հարթելու, հարցերին լուծում տալու համար: Ես ռիսկային խմբում եմ, բայց աշխատավայրում եմ, աշխատում եմ: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի առաջացած խնդիրներին շատ արագ ձեւով լուծումներ տանք:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ