
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հերթական այցը մարզում գործող ելակի ջերմոցային տնտեսություն էր: Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանից:
Մարզպետը ծանոթացել է տնտեսության աշխատանքների ու պայմանների հետ:
Ի դեպ` Իջևանի ջերմոցներում աճող ելակը ոչ միայն իրացվում է Հայաստանում, այլ նաև արտահանվում է: