
Սեւանա լճի մակարդակը 2020 թվականի մայիսի ընթացքում բարձրացման հերթական նիշն է գրանցել:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2020 թվականի մայիսի 19-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 72 սանտիմետր բարձրության վրա, ինչը 5 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Նույն աղբյուրի համաձայն՝ այս տարվա հունվարի 9-ից մինչեւ մայիսի 19-ը ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 90 միլիոն 885 հազար խմ ջուր: Սեւան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի ավելացում: