«Զատիկ երեխաների աջակցման կենտրոն»-ի նախկին սանը կալանավորվել է՝ նույն կենտրոնի 16-ամյա սանին դանակահարելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Զատիկ երեխաների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի վարչական շենքում տեղի ունեցած միջադեպի առթիվ
11.05.2020թ. ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 118-
րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործը 12.05.2020թ. ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի
քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին ու ընդունվել վարույթ:

Նախաքննությամբ պարզվել է, որ նշված ՊՈԱԿ-ի նախկին սանը, 2020թ. մայիսի 1-ին՝ ժամը 18:00-ի
սահմաններում, գտնվելով «Զատիկ երեխաների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության երկրորդ
հարկի միջանցքում, ցանկացել է զրուցել նշված կազմակերպության սաներից մեկի հետ, սակայն վերջինիս կողմից իր հետ
զրուցելուց խուսափելու և իրեն սուտ տեղեկություններ փոխանցելու համար, նախկին սանը միջանցքում նախ դիտողություն է
կատարել տղային, ապա՝ մարմնական վնասվածք պատճառելու առերևույթ դիտավորությամբ իր մոտ գտնվող ծալովի դանակով մի
քանի անգամ հարվածել է վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր
վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՊՈԱԿ-ի նախկին սանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ
քրեական օրենսգրքի 112-րդ (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով
նախատեսված արարքը առերևույթ կատարելու համար: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կիրառելու
վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս