
Դիմակ կրելը լրացուցիչ ծախսեր է առաջացրել մեր քաղաքացիների համար: Տեղեկացնենք, որ մայիսի 18-ից պարետի որոշմամբ Հայաստանում բաց տարածքներում պետք է դիմակ ունենան, իսկ փակ տարածքներում` պարտադիր կրեն։ Ի դեպ, այսօր Ազգային ժողովն ընդունեց կառավարության ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, ըստ որի արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժման պահանջները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Այսինքն՝ փողոցում մարդը կարող է չկրել դիմակ, սակայն պետք է իր մոտ ունենա, եթե ոչ, կարող է տուգանվել 10 հազար դրամով։ Բայց մյուս կողմից, քաղաքացիները բավարար գումար չունեն, որպեսզի օրական 600-800 դրամ ծախսեն՝ մի քանի դիմակ գնելու համար: Իսկ դիմակը օրվա մեջ պետք է փոխել 3 ժամը մեկ:
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան