
Եվրասիական տնտեսական միության հեռավար գագաթնաժողովի ժամանակ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները բարձրաձայնել են միության շրջանակներում էներգակիրների գնի ձևավորման շուրջ տարաձայնությունները:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, շեշտել է.
«Ինչպես նախկինում նշել եմ, էներգակիրների ընդհանուր շուկան, որում գործում են հավասարության սկզբունքները, պետք է դառնա մեր ինտեգրացիոն գործընթացների հիմքը, առանց դրա հնարավոր չէ որակական առաջխաղացումը, առանց դրա հնարավոր չէ ապահովել տնտեսության զարգացման հավասար պայմաններ բոլոր անդամ երկրների համար»: Փաշինյանը հավելել է, որ մինչև 2025թ.-ի ռազմավարությունում պետք է անպայման նշվի էներգակիրների ընդհանուր գնի բանաձևը, որը կարելի է կիրառել փուլային տարբերակով:
Մանրամասները՝ տեսանյութում