Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն արդեն վերադարձել է աշխատանքի: Նա ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե արդեն դուրս է եկել ինքնամեկուսացումից, վերադարձել աշխատանքի և իր հետ ամեն ինչ կարգին է:
Պատգամավորը նաև մեզ հետ զրույցում հայտնեց, որ իր օգնականի բուժումը, ում մոտ կորոնավիրուս էր հաստատվել, դեռ չի ավարտվել: Նա շարունակում է բուժվել:
Հիշեցնենք, որ պատգամավորի օգնականի մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել և դրանից հետո Նազելի Բաղդասարյանն ինքնամեկուսացել էր ու կորոնավիրուսի թեստ հանձնել: Նրա և որդու մոտ թեստի արդյունքները բացասական էին եղել, սակայն նրանք շարունակել էին մնալ ինքնամեկուսացման մեջ: