Որ դատավորն է քննելու պատգամավոր Քրիստինե Պողոսյանի մեքենայի թալանի գործը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Քրիստինե Պողոսյանի մեքենայի թալանի գործը քննելու է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը, որը ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանի որդին է:

Հիշեցնենք, որ 2019 թվականի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հայտնվել էր աղմկալի պատմության կիզակետում: Պատգամավորի մեքենայի վրա երկրորդ հարձակումն էր արձանագրվել։ Երկրոդ անգամ խորհրդարանի դիմաց՝ տեսախցիկների մոտ կոտրել էին պատգամավորի մեքենայի ապակիները:

Պատգամավորը դեպքերը մտահոգիչ էր համարել. «Այն, որ սա արդեն պատահականություն չէ, դա հաստատ։ ԱԺ-ի երկու տեսախցիկների ներքո կայանված մեքենան կոտրում են: Նրա խոսքով՝ այս ամենն իր քաղաքական գործունեությամբ է պայմանավորված:
Ավելին, Պողոսյանը նշել էր, որ հեղափոխությունից առաջ այլ տեսակի բռնաճնշումներ էին կիրառում, հիմա արդեն՝ այսպիսի․

«Հեղափոխությունից հետո շատ մարդիկ չեն մարսում, այսպես են վարվում։ Սա շարքային խուլիգանություն չէ, սա ԱԺ պատգամավորի, անձեռնմխելի անձի նկատմամբ ոտնձգություն է Եվ ահա պատգամավորի մեքենայի գործով Armlur.am լրատվականին մանրամասներ են հայտնի դարձել, որ այս գործով ձերբակալվել էր Էջմիածին քաղաքի բնակիչ Հարություն Մուրադյանը, որը իրավապահներին խոսոտավանել էր, որ ինքն է կոտրել պատգամավորի ավտոմեքենայի ապակին եւ այնտեղից գողացել պատգամավորի պայուսակը:

Արդյունքում մեզ հայտնի դարձավ, որ Հարություն Մուրադյանը կալանքի տակ է եւ ահա ՀՀ քննչական կոմիտեն պատգամավորի մեքենայի հարձակման գործով նախաքննության ավարտ է հայտարարել եւ գործը ուղարկել դատարան:

Ք.Մ




Լրահոս