Ռեստորանային համալիրների, հանդիսությունների սրահների սեփականատերերը, աշխատակիցները, երգիչները, երաժիշտները, հանդիսավարները, հանդիսություններ նկարահանողներն այսօր Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք ցանկանում են աշխատելու թույլտվություն ստանալ:
Այս ոլորտի ներկայացուցիչները ցանկանում են խնդրանքով դիմել ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին, որպեսզի իրենց ևս թույլ տան գործունեություն ծավալել՝ պահպանելով անվտանգության կանոնները։
Ոստիկանության աշխատակիցն ակցիայի մասնակիցներին 5 րոպե ժամանակ տվեցին, որ հավաքը դադարեցնեն, որից հետո հնարավոր է մարդկանց բերման ենթարկեն ոստիկանություն: Ի վերջո որոշվեց, որ մնում են երեք հոգով, որպեսզի խնդիրը կներկայացնեն, իսկ մյուսները հեռացան տարածքից: