«Սասնա ծռեր»-ի 6 անդամներ բերման կենթարկվեն դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի գրավման գործով խմբի 10 անդամների գործով դատական նիստը հետաձգվեց՝ 6 ամբաստանյալի բացակայության պատճառով։ Բանն այն է, որ ամբաստանյալների պաշտպանները միջնորդություն էին ուղարկել դատարանին՝ խնդրելով հետաձգել դատական նիստը, քանի որ իրենց պաշտպանյալները համաճարակային պայմաններում գտնվում են խոցելի խմբում։ Դատական նիստին ներկա էին միայն Պավել Մանուկյանը, Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը։

Սակայն դատավոր Մեսրոպ Մակյանը առարկայազուրկ է որակել միջնորդությունները և նշել, որ դատարանի դահլիճում առկա են բոլոր պայմանները անվտանգ դատական նիստը անցկացնելու համար։

«Դատարանը արձանագրում է, որ բոլոր ամբաստանյալները եղել են պատշաճ ծանուցված։ Նրանց բացակայությունը անհարգելի է և ղեկավարելով Քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածով դատարանը որոշում է կայացնում ամբաստանյալներ Վարուժան Ավետիսյանին, Մխիթար Ավետիսյանին, Էդուարդ Գրիգորյանին, Գագիկ Եղիազարյանին, Արայիկ Կյուրեղյանին և Սեդրակ Նազարյանին ոստիկանության միջոցով բերման ենթարկել հաջորդ դատական նիստին»,- նշեց Մակյանը։

Հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 27-ին՝ 11։00-ին։




Լրահոս