Armlur.am –ին հայտնի դարձավ, որ ապօրինի որդեգրման գործով իրավապահ մարմինները այս օրերին խստացնում են քրեական գործով անցնող մեղադրյալների մեղադրանքները: 2019 թվականի նոյեմբերի 22-ին ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, ըստ որի բացահայտել է օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ երեխաների որդեգրման բազմաթիվ դեպքեր:
Եվ ապօրինի որդեգրման գործով մեղադրանք է առաջադրված մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին, Երեւանի «Մանկան տունե ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանին եւ Արշակ Ջերջերյանին, իսկ փետրվարի 28-ին էլ մեղադրյալ Լիանա Կարապետյանը 6 միլիոն գրավի դիմաց ազատ արձակվեց: Նշենք, որ գործով անցնող մեղադրյալները մինչ օրս չեն ընդունում իրենց առաջդրված մեղադրանքները :
Ավելին մեզ հայտնի դարձավ, որ իրավապահ մարմինները քրեական գործով հին տվյալներ են ուսումնասիրում, մասնավորապես այս օրերին ուսումնասիրում եմ դեռես 2010 թվականի որդեգրված երեխաների դեպքերը: Ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեցինք Ռազմիկ Աբրահամյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանի հետ:
Մանրամասները տեսանյութում:
Քնար Մանուկյան