Զինված ուժերում կորոնավիրուսով հիվանդների շրջանում ծանր դեպքեր չկան, հիվանդացածների մոտ մեծ մասամբ անսիմպտոմ դեպքեր են: Այսօր այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Տիգրան Բալայանը:
«Դեպք չունենք, որը այն շրջանակից չէր, որ ակնկալում էինք: Բավական լավ են, այս առավոտվա դրությամբ, եթե ոչ բոլորը, ապա մեծ մասն անսիմպտոմ է անցնում, կան թոքաբորբով դեպքեր, բայց ծանր, ծայրահեղ դեպքեր չունենք»,- ասել է Բալայանը:
Նա լրագրողների խնդրանքով անդրադարձել է նաև երեկ տեղի ունեցած զինվորի՝ մահացու հրազենային վիրավորում ստանալու դեպքի առնչությամբ կատարված գործողություններին:
«Ինչ-որ հայտարարվել է, դրանից ավելի բան չեմ կարող ասել, քրգործը հարուցվել է սպանության հոդվածով, ցանկացած տեղեկություն, որին տիրապետում եմ, հանդիսանում է նախաքննական գաղտնիք, դրա բացահայտման չափը կարող է բացահայտել քննչական կոմիտեն»,- նշել է ՊՆ փոխնախարարը: