
ArmLur.am-ը հայտնել է, որ ռեստորանային համալիրների, հանդիսությունների սրահների սեփականատերերը, աշխատակիցները, երգիչները, երաժիշտները, հանդիսավարները, հանդիսություններ նկարահանողներն այսօր Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք ցանկանում են աշխատելու թույլտվություն ստանալ:
Նրանց հետ քիչ առաջ հանդիպեց ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը: Վերջինս լրագրողներին հայտնեց, որ քննարկումը վերաբերել է կոնկրետ հարսանյաց սրահներին. «Նրանք գրավոր կներկայացնեն, թե ինչպես են պատկերացնում այդ սրահների աշխատանքը, պարետատունը կքննարկի, կպատասխանի»: